ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Քոչարյանի «երևումը»

Քոչարյանի «երևումը»
12.05.2015 | 00:30

Եռատոնը շարունակվում է: Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները նույնպես: Ընդ որում` ոչ պակաս թափով: Որովհետև, որքան էլ հարգարժան Օբաման չարտաբերեց «ցեղասպանություն» եզրույթը, այնուհանդերձ, ամերիկյան կողմը գտավ այդ «չարտաբերումը» լավագույնս մեղմելու ձևը` բավականին նուրբ, բայց և բազմապլան մակարդակներով. Սենատ, ուր բավականին «կոշտ» ելույթ ունեցավ Կիլիկիո կաթողիկոսը, Վաշինգտոնի ազգային տաճար, ուր ներկայացավ ոչ ավելի-ոչ պակաս ամերիկյան պետության երկրորդ դեմքը` Բայդենը, կուրծքն անմոռուկով զարդարված, և բարի գտնվեց նույն տաճարում լսելու մտքեր, որոնք արտաբերեցին մեր կաթողիկոսները` վասն ցեղասպան Թուրքիայի:
Եվ վերջապես ԱՄՆ-ում «այդ ամենից» արտածվեց կոնկրետ փաստաթուղթ` երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների կարգավորմանն առնչվող, ու որքան էլ պնդեն, թե շատ մեծ սպասումներ այդ համաձայնագրից ունենալ պետք չէ, բոլոր դեպքերում, համաձայնագիրը երկար ժամանակ մշակվում, սակայն կյանքի չէր կոչվում, Սերժ Սարգսյանի` Վաշինգտոնում գտնվելու օրերին, ինչպես նաև վերը նշված պատճառները, որպես Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի ֆոն, դեֆակտո համաձայնագրի վերածվեցին, ինչը հենց այնպես լինել չէր կարող:
Այնուհետև հայկական կողմը մեկնեց Մոսկվա, մասնակցեց իր ԱՊՀ-ԵԱՏՄ-ական գործառույթներին և, իհարկե, մոսկովյան շքերթին. մեր տղերքը` Հայոց դրոշով` քայլեցին Կարմիր հրապարակով, ու մեզ թվաց, թե մերոնց քելքն «ուրիշ քելքեն» է: Գուցե հենց ուրիշ էլ է, սակայն որ մեր ներքին քաղաքականությունում բավականին «ուրիշ» գործընթացներ են տեղի ունեցել ու դեռ առկա են, խիստ աներկբա է:
Այո, խոսքն այս պահին առնչվում է Ռոբերտ Քոչարյանի` Ղարաբաղ մեկնելու, Եռատոնին մասնակցելու «գործընթացին»: Հասկանալի է, չէ՞ որ այս օրերին բոլորին մեկ հարց էր հետաքրքրում. այդ ինչպե՞ս է պատահում, որ երկրի երկրորդ նախագահը չի մասնակցում եղեռնի միջոցառումներին, չի մասնակցում Հայաստանի անկախության, բանակի քսանամյակների միջոցառումներին, երբ պարտավոր է նախ և առաջ ոչ թե որպես Քոչարյան, այլ որպես ինստիտուտ (ներեցեք, իր կողքին գտնվողները երբեմն-երբեմն հիշեցնո՞ւմ են նրան այդ մասին` վերջինիս համար հարցազրույցներ, հայտարարություններ գրելու «ընդմիջումներին»), բայց ահա, վերցրել ու մեկնել է Ղարաբաղ` մասնակցելու Եռատոնին, որը, մեղմ ասած, ամենևին էլ «կլոր թիվ» չէր: Եվ դա Հայաստանի առաջին դեմքի` Ղարաբաղում չլինելու պարագայում. հիշենք` Հայաստանը Ղարաբաղում այս օրերին ներկայացնում էր Հովիկ Աբրահամյանը:
Չէ՞ որ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Ղարաբաղ, շատ լավ է արել: Որ մասնակցել է մեր բոլորի տոնին, ընդհանրապես լավ է արել: Խիստ օրինաչափ է: Անօրինաչափը նրա մոտեցումն է` վերը նշված համահայկական, համահայաստանյան, կարելի է ասել «գլոբալ» խնդիրներին:
Եվ ուրեմն, ստացվում է, որ գրեթե ողջ աշխարհը (բացառությունները չհաշված) հարգում, ուղերձում, այցելում, ճանաչում, պատարագում, իր կրծքին բայդենաբար անմոռուկ է զետեղում` ի հիշատակ հայոց երկու միլիոն զոհերի, մեր երկրորդ նախագահը ոչ միայն բացակայում է, ոչ միայն որևէ ուղերձ չի հնչեցնում, ոչ միայն առանձին, ինչպես առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը` իր թիմով, չի այցելում Եղեռնի զոհերի հուշահամալիր` հարգելու իր ժողովրդի, իր նախնիների` իր ու մեր բոլորի անցյալը, այլև վերադառնալուց հետո «ականջաքաշ, կլիզմավոր», «Պապլավոկում» վրացահային` բարևի վրա ահավոր «քաշքշած» երկրորդ նախագահը` «ձայն բարբառոյ յանապատի»` Եղեռնի հարյուրերորդ տարելիցի առնչությամբ:
Հա, ի դեպ. կարող էր, չէ՞, Հայաստան վերադառնալու, Ղարաբաղ մեկնելու ճամփին այցելել Եղեռնի հուշահամալիր:
Թե՞ այցելել է, չգիտենք։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1330

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ